Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Մինսկում՝ Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստում Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանը ստորագրել է Եւրասիական տնտեսական միութեանն անդամացելու պայմանագիրը։ Այն ստորագրել են նաեւ Ե.Տ.Մ. հիմնադիր երկրների ղեկավարները։ Խորհրդի նիստը դեռ շարունակւում է։

Այսպիսով, Հայաստանը 2015 թւականի յունւարի 1-ից կը դառնայ միութեան անդամ, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը։  Այս երկրները Եւրասիական տնտեսական միութեան մասին պայմանագիրն ստորագրել են մայիսի 29-ին` Աստանայում։ Այն ուժի մեջ է մտնելու 2015 թւականի յունւարի 1-ից։

Յիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Իւրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Հայաստանը կստորագրի պայմանագիրը, նոյն օրը կը քննարկւի նաեւ Ղրղզստանի միանալու հարցը։